Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս է աշխատում POPUTI-ն

POPUTI-ն Հայաստանում միակ օնլայն հարթակն է, որը կապում է միևնույն ուղղությամբ երթևեկեղ վարորդներին և ուղևորներին։ Այն հանդիսանում է «օնլայն ավտոկայան»՝ միավորելով Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Այստեղ կարող եք գտնել և ամրագրել Հայաստանի ներսում, ինչպես նաև դեպի Վրաստան և Ռուսաստան մատչելի երթեր։ Ընդամենը մի քանի քայլով կարող եք ամրագրել ձեր ցանկացած երթը, կապվել վարորդի հետ և երթևեկել հարմար ու մատչելի։ ՈՒղևորները փնտրում և գտնում են իրենց հարմար երթ, ամրագրում և երթևեկում են իրենց ցանկացած ուղղությամբ։ Վարորդները և գործընկեր կազմակերպությունները տեղադրում են իրենց երթերը, սպասում են ուղևորների ամրագրման հայտերին, հաստատում են դրանք և իրականացնում փոխադրումը։ POPUTI-ում կարող եք գտնել շուկայի համեմատ առավել շահավետ առաջարկներ։ Ավելին, կան բոնուսային համակարգեր և անվճար երթերի հնարավորություններ մշտական օգտվողների համար։ Հարթակում գրանցված են միայն ստուգված վարորդներ, իսկ բոլոր երթերը վերահսկվում են համակարգով՝ ապահովելով ուղևորի անվտանգությունը և վստահելիությունը։

Ինչու՞ օգտվել մեր երթուղիներից

Ահա մի քանի պատճառ թե ինչու օգտվել POPUTI-ից՝ Մատչելի գներ – POPUTI-ում տեղադրված երթերը ավելի մատչելի են համեմատած այլ տաքսիների կամ անհատական փոխադրողների։ Բացի այդ, մշտապես գործում են զեղչեր և բոնուսային համակարգեր մշտական ուղևորների համար։ Երթերի բազմազանություն – POPUTI-ում կարող եք գտնել երթեր ինչպես Հայաստանում ցանկացած ուղղությամբ, այնպես էլ դեպի Ռուսաստան և Վրաստան։ Երթերը շատ հաճախ թարմանում և ավելանում են, մշտապես կա ընտրության հնարավորություն Ձեր ցանկացած ուղղութմաբ երթ ամրագրելիս։ Հեշտ ամրագրում – Ամրագրումը POPUTI-ում կատարվում է ընդամենը մի քանի քայլով՝ առանց զանգերի և երկար խոսակցությունների։ Անվտանգություն և վստահելիություն – Մեր գործընկեր վարորդները նույնականացված են ՊԵԿ-ի կողմից, իսկ գործընկեր կազմակերպությունները շուկայում ունեն իրենց ուրույն տեղը։ POPUTI-ն կարևորում է հետադարձ կապը: Մեր համակարգում ուղևորները և վարորդները հնարավորություն ունեն գնահատելու միմյանց: Մենք անչափ կարևորում ենք մեր օգտատերերի կարծիքները և առաջարկները` սպասարկման որակի բարձրացման և կայքի աշխատանքի բարելավման համար: Անվճար երթեր և բոնուսներ – POPUTI-ն մշտապես առաջարկում է բոնուսներ և տարբեր ակցիաներ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար։

Ինչպե՞ս գտնել և ամրագրել ուղևորություն

Եթե առաջին անգամ եք օգտվում POPUTI հարթակից, պետք է գրանցվել Ձեր հեռախոսահամարով, որի համար անցեք «Անձնական էջ» բաժին և սեղմեք «Գրանցվել» կոճակը։ Եթե արդեն գրանցված օգտատեր եք, պարզապես մուտք եղեք Ձեր հեռախոսահամարով և գաղտնաբառով։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ է վաղն առավոտյան ամրագրել երթ Գյումրի քաղաքից դեպի Երևան, հարկավոր է որոնման դաշտում մուտքագրել այդ տվյալները: Ամենահարմար երթուղին գտնելուն պես՝ պետք է ուսումնասիրել այն պայմանները, որոնք նշել է վարորդը կամ կազմակերպությունը. ազատ տեղերը, ուղեբեռի տեղափոխման հնարավորությունը, ծխել թույլատրելու պայմանը կամ լրացուցիչ այլ պայմաններ: POPUTI-ն հնարավորություն է տալիս ուղևորներին իրենց անձնական էջից նամակագրություն հաստատել վարորդների հետ՝ քննարկելու հետաքրքրող հարցերը: Հաղորդագրություն կարելի է ուղարկել նաև մինչև երթուղու ամրագրումը: Եթե ամեն ինչ բարեհաջող է, ապա ուղևորն ուղարկում է տվյալ երթուղու ամրագրման հայտը, ինչից հետո ստանալու է ծանուցում՝ հայտի ընդունման կամ մերժման մասին: Երթուղու ամրագրումից հետո միայն ուղևորները հնարավորություն են ստանում տեսնելու վարորդների հեռախոսահամարները՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար:

Իմ նախընտրելի երթուղին չկա ցանկում։ Ի՞նչ անել

Եթե Ձեր նախընտրած ուղղությամբ երթ չեք գտել, մի հուսահատվեք։ Խնդրում ենք փորձել որոնել փոքր-ինչ ուշ, քանի որ POPUTI-ում հաճախակի թարմանում են երթերը և ավելանում են նոր ուղղություններ։

Ինչպե՞ս կապվել վարորդի հետ

POPUTI-ն հնարավորություն է տալիս ուղևորներին իրենց անձնական էջից նամակագրություն հաստատել վարորդների հետ՝ քննարկելու հետաքրքրող հարցերը: Երթուղու ամրագրումից հետո միայն ուղևորները հնարավորություն են ստանում տեսնելու վարորդների հեռախոսահամարները՝ անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար:

Կարո՞ղ եմ չեղարկել իմ ամրագրումը

Այո, դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը հավելվածում ուղևորությունից նվազագույնը 2 ժամ առաջ։ Հաստատված երթին չներկայանալու դեպքում գումարի վերադարձ չի կատարվում։ Կանխիկ տարբերակով ամրագրելու և երթին չներկայանալու դեպքերը 2 և ավել անգամ կրկնվելու պարագայում Ձեր էջը կապաակտիվացվի POPUTI-ի կողմից։

Ինչպե՞ս կարող եմ վճարել երթի համար

Երթի համար կարող եք վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։ Անկանխիկ եղանակով կարող եք վճարել կցելով ձեր բանկային քարտը կամ վճարել Ձեր Telcell և Fastshift էլեկտրոնային դրամապանակներով։ Տվյալ երթի վճարման տարբերակը փոփոխել չեք կարող, այն փոփոխելու համար անհրաժեշտ է չեղարկել ամրագրումը և նորից ամրագրել՝ ընտրելով այլ վճարման տարբերակ։

Ի՞նչպես վարվել, եթե վարորդը երթը հաստատելուց հետո կապի դուրս չի գալիս

Անմիջապես կապ հաստատեք POPUTI-ի աջակցման թիմի հետ։ Մենք սիրով լուծում կտանք ձեր հարցին։