Հաճախակի տրվող հարցեր
Ինչպե՞ս է աշխատում POPUTI-ն
POPUTI-ն Հայաստանում միակ օնլայն հարթակն է, որը կապում է միևնույն ուղղությամբ երթևեկեղ վարորդներին և ուղևորներին։ Այն հանդիսանում է «օնլայն ավտոկայան»՝ միավորելով Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Այստեղ կարող եք գտնել և ամրագրել Հայաստանի ներսում, ինչպես նաև դեպի Վրաստան և Ռուսաստան մատչելի երթեր։ Ընդամենը մի քանի քայլով կարող եք ամրագրել ձեր ցանկացած երթը, կապվել վարորդի հետ և երթևեկել հարմար ու մատչելի։ ՈՒղևորները փնտրում և գտնում են իրենց հարմար երթ, ամրագրում և երթևեկում են իրենց ցանկացած ուղղությամբ։ Վարորդները և գործընկեր կազմակերպությունները տեղադրում են իրենց երթերը, սպասում են ուղևորների ամրագրման հայտերին, հաստատում են դրանք և իրականացնում փոխադրումը։ Ներբեռնի՛ր POPUTI հավելվածը և գրանցվի՛ր որպես վարորդ: Ձեր փաստաթղթերը նույնականացնելուց հետո POPUTI-ի կողմից ստացիր քո բալանսին 2000 դրամ: Հաշվի գումարն անհրաժեշտ է երթուղիներ ավելացնելու համար, քանի որ յուրաքանչյուր ամրագրումից POPUTI-ն քո հաշվից գանձում է վաստակած գումարի 13%-ը: Հետագայում հաշիվը կարող ես լիցքավորել հետևյալ վճարային համակարգերով` բանկային քարտ կցելով, Telcell, Fastshift և Idram էլեկտրոնային դրամապանակներով:
Ինչպե՞ս ավելացնել երթ
Հավելվածի գլխավոր էջից կարող եք ավելացնել ձեր երթերը՝ նշելով դրանց սկբնակետն ու վերջնակետը, տարեթիվն ու ժամը, ազատ նստատեղերի քանակը, ինչպես նաև ուղեվարձը մեկ անձի համար։ Բացի այս ամենից, կարող եք նաև լրացնել պայմանները` ծխելը կամ չծխելը, ուղեբեռը և այլ լրացուցիչ մանրամասներ երթուղու վերաբերյալ: Դուք կարող եք ավելացնել նաև անհատական երթեր՝ նշելով արժեք ամբողջ մեքենայի համար։
Ինչպե՞ս տեղեկանալ ամրագրումների մասին
Ուղևորության նոր հայտի, ինչպես նաև չեղարկումների դեպքում դուք կստանաք ծանուցում, որը հաստատելուց հետո միայն կբացվի զրուցարան ձեր և ուղևորի միջև։ Վստահ եղեք որ «Կարգավորումներ» բաժնից միացված են հավելվածից ստացվող ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք որևէ նորություն։
Ինչպե՞ս է կատարվում վճարումը
Ձեր բալանսին պետք է լինի բավարար գումար, որպեսզի կարողանաք ընդունել հայտեր։ Բալանսը կարող եք լիցքավորել ինչպես քարտի միջոցով, այնպես էլ Telcell և Fastshift էլեկտրոնային դրամապանակներով։ Ձեր կողմից յուրաքանչյուր հաստատված հայտի դիմաց ձեր հաշվեկշռից պահվում է համապատասխան միջնորդավճարը։ Անկանխիկ վճարումների դեպքում Ձեր վաստակած գումարը կհաշվանցվի Ձեր դրամապանակին, որտեղից դուք կարող եք կանխիկացում կատարել՝ նշելով ճշգրիտ բանկային հաշվեհամար և բանկային այլ խահանջվող տվյալներ։
Կարո՞ղ եմ չեղարկել իմ երթը
Այո, դուք կարող եք չեղարկել ձեր այն բոլոր երթերը, որտեղ չունեք հաստատված ուղևորներ։ Հաստատված ուղևորներին չեղարկել չչի խրախուսվում, այնուամենայնիվ, եթե կա անկանխատեսելի պատճառ և երթը չեք կարող կատարել, պետք է նախապես այդ մասին տեղեկացնել բոլոր ուղևորներին և այնուհետև դիմել POPUTI-ին։ Նման դեպքերը հաճախակի կրկնվելու դեպքում ձեր հաշիվը կարող է սառեցվել POPUTI-ի կողմից որոշակի ժամկետով։
Ի՞նչ անել, եթե ուղևորը չի ներկայացել երթին
Անմիջապես կապ հաստատեք POPUTI-ի աջակցման թիմի հետ։ Մենք սիրով լուծում կտանք ձեր հարցին:
Ո՞ր դեպքում կարող է POPUTI-ն սառեցնել իմ հաշիվը
POPUTI-ին կարող է սառեցնել Ձեր հաշիվը, եթե Ձեր կողմից խախտվում են «Օգտագործման պայմաններ»-ից ցանկացածը։ Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ պայմաններին՝ նախքան երթ տեղադրելը։
